Ընկերությունը առաջարկում է անգլերեն լեզվի ուսուցում հատուկ մշակված ծրագրով 5-16 տարեկան երեխաների և երիտասարդների համար: Դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ միջին և բարձր իմացություն ունեցողների համար:

Դասերի կազմակերպման համար օգտագործվում են անգլերենի առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ինչպես նաև խաղեր և երգեր։