TCF TP –ը (Test de Connaissance du Français) ֆրանսերեն լեզվի իմացությունը հավաստող թեստ է:  

Քննության նպատակն է ստուգել ֆրանսերենն որպես օտար լեզու տիրապետողների լեզվի իմացության մակարդակը: Քննության բոլոր թեկնածուները ստանում են վկայական, որտեղ նշվում են քննության արդյունքները և դրանց համապատասխանությունը լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի 1-6 (A1-C2) մակարդակներին:

TCF TP -ի վկայականը կարող է լինել պարտադիր Ֆրանսիայի և այլ ֆրանկոֆոն երկրների համալսարանների ընդունելության համար: 2007թ-ից ի վեր TCF TP -ը պարտադիր է Հայաստանում ասպիրանտուրա ընդունվել ցանկացողների համար:

TCF TP բաղկացած է երեք մասերից՝

  • պարտադիր մաս
  • գրավոր խոսք (ֆակուլտատիվ)
  • բանավոր խոսք (ֆակուլտատիվ)

Պարտադիր մասը իր հերթին բաղկացածէ 3 մասերից` լսել-հասկանալ, կարդալ-հասկանալ և քերականություն:

TCF TP քննության վկայականը ուժի մեջ է 2 տարի: