Ֆրանսերեն լեզվի խորացված դասընթացներ դիմորդների համար
Լը Մոնդ կրթական կենտրոնը կազմակերպում է Ֆրանսերեն լեզվի խորացված դասընթացներ դիմորդների համար։ Կենտրոնն արդեն շուրջ 7 տարի է տալիս է հնարավորություն խորապես ուսումնասիրելու Մոլիերի լեզուն, ինչպես նաև ակտիվորեն տարածում է ֆրանսիական մշակույթը:
Միջազգային ճանաչում ունեցող դասավանդման որակ
Լը Մոնդի դասավանդման մեթոդը և ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակների դասակարգումը համապատասխանում են «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին: Ավելին, ընկերությունը իր ստեղծումից ի վեր ակտիվորեն հետևում է «Ֆրանսերենը որպես օտար լեզու» (FLE) դասավանդման նորարարություններին և կիրառում դրանք իր դասավանդման մեջ, իսկ դասավանդման հաղորդակցական և գործածական մեթոդները (approche communicative et actionelle) հնարավորություն են տալիս բոլոր սովորողներին առաջին իսկ դասից խոսել ֆրանսերեն:
Դասերի կազմակերպման համար օգտագործվում են ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ադապտացված գրքեր և այլն: