TEF (Test d’Évaluation de Français)

TEF-ը ֆրանսերենի իմացությունը ստուգող թեստ է մշակված Փարիզի առևտրաարդյունաբերական պալատի կողմից :

TEF քննության նպատակն է ստուգել ֆրանսերենը որպես օտար լեզու տիրապետողների իմացության մակարդակը: Քննության բոլոր թեկնածուները ստանում են վկայական, որտեղ նշվում են քննության արդյունքները և դրանց համապատասխանությունը լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի 1-6 (A1-C2) մակարդակներին:

TEF քննությունը բաղկացած է երեք մասերից`

  • պարտադիր մաս
  • գրավոր խոսք (ֆակուլտատիվ)
  • բանավոր խոսք (ֆակուլտատիվ)

Պարտադիր մասն  բաղկացած է 3 մասերից` լսել-հասկանալ, կարդալ-հասկանալ և քերականություն:

Գրավոր խոսքը բաղկացած է 2 առանձին գրավոր աշխատանքներից:

Բանավոր խոսքըմինչև 15 րոպե տևողությամբ 2 առաջադրանքներից բաղկացած հարցազրույց է, որով ստուգվում է թենածուի տեղեկություններ քաղելու և փաստարկելու ունակությունները :

TEF քննության վկայականը ուժի մեջ է 2 տարի:

TEFaQ (Le Test d’Évaluation de Français pour l’accès au Québec)

TEFaQ –ը TEF -ի հատուկ տարբերակն է Քեբեքի համար` նախատեսված է այն անձանց համար, ովքեր դիմում են Քեբեքում մշտական բնակություն հաստատելու համար և պետք է ներկայացնեն ֆրանսերեն լեզվի իմացության վկայական:

TEFaQ –ը բաղկացած է 4 առանձին մասերից.

  • լսել-հասկանալ
  • կարդալ հասկանալ
  • բանավոր խոսք
  • գրավոր խոսք

Բանավոր խոսք` մինչև 15 րոպե տևողությամբ 2 առաջադրանքներից բաղկացած հարցազրույց է, որով ստուգվում է թենածուի տեղեկություններ քաղելու և փաստարկելու ունակությունները :

Գրավոր խոսքը բաղկացած է 2 առանձին գրավոր առաջադրանքներից և քննության ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե:

TEFaQ  քննության վկայականը ուժի մեջ է 2 տարի: