DELF-ը (Diplome d’études en langue française) և DALF-ը (Diplôme Approfondi de langue française) Ֆրանսիայի Կրթության նախարարության կողմից տրվող պաշտոնական դիպլոմներ են, որոնք տրվում են ֆրանսերենը որպես օտար լեզու տիրապետողներին: Այս քննությունները համապատասխանում են լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի վեց մակարդակներին (A1, A2, B1, B2, C1, C2) Գնահատվում են լեզվի  չորս հիմնական հմտությունները՝

  • լսել-հասկանալ
  • կարդալ-հասկանալ
  • բանավոր խոսք
  • գրավոր խոսք

DELF եւ DALF միջազգային դիպլոմները ճանաչված են ամբողջ աշխարհում և ուժի մեջ են ամբողջ կյանքի ընթացքում: