Թարգմանչական ծառայություններ պատվիրելու դեպքում, Դուք կարող եք վստահ լինել, որ տեքստերը կթարգմանվեն տվյալ լեզվին գերազանց տիրապետող և համապատասխան բանասիրական կրթություն ունեցող մասնագետների կողմից և բացի այդ, մեր թարգմանիչները մասնագիտացած են նաև տվյալ (տեխնիկական, իրավական, բժշկական և այլ բնույթի) թեմաների թարգմանություններ կատարելուն: Թարգմությունները կատարվում են հայերենից և ռուսերենից անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ եվրոպական, ասիական լեզուներով և հակառակը: Գները ձևավորվում են հիմք ընդունելով նիշերի քանակը` 1800 նիշը մեկ էջում:
Տեխնիկական թարգմանություն
Տեխնիկական թարգմանության հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ թարգմանիչը պետք է հասկանա թարգմանվող տեքստի իմաստը, այսինքն, բացի լեզվական հմտություններից, նա պետք է նաև լավ իմանա տվյալ ոլորտը:
Իրավաբանական թարգմանություն
Իրավաբանական թարգմանությունը իրենից ներկայացնում է շատ պատասխանատու գործընթաց, քանի որ այն առընչվում է օրենքի իմացության հետ: Եվ այստեղ առաջանում է թարգմանչի գիտեիքների բազմակողմանի իմացությունը` հանձինս օրենքների, իրավական ակտերի, պայամանգրերի պատրաստման և այլնի բնագավառներում:
Բժշկական թարգմանություն.
Ինքնին բժշկական թարգմանությունը ամենապատասխանատու գործն է, քանի որ այն վերաբերվում է մարդու կյանքին կամ առողջությանը: