Գրավոր խոսքի զարգացման դասընթաց. այս դասընթացի շրջանակներում կվերանայենք քերականական կառուցվածքները, դրանց կիրառության ձևերը, այնուհետև պրակտիկ վարժությունների միջոցով կամրապնդենք ստացած գիտելիքները: Այս ամենը Ձեզ հնարավորություն կտա ֆրանսերեն լեզվի կառուցվածքները ավելի հեշտությամբ օգտագործել ինչպես Ձեր գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում:
Քերականության դասընթացներ. աշխատանքը կտարվի գրավոր խոսքի կառուցման, բառապաշարի և ուղղագրության վրա: Դասի ընթացքում կօգտագործվեն տարբեր տեքստեր նկատի ունենալով ձեր ցանկություններն ու ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը: Այս դասընթացը գերազանց հնարավորություն է Ձեր գրավոր խոսքի հմտությունները ամրապնդելու և զարգացնելու համար: