Լը Մոնդ կրթական կենտրոնն անց է կացնում չինարեն լեզվի` որակավորման քննությունների նախապատրաստման ( HSK1, HSK2, HSK3, HSK4, HSKK-բանավոր), երեխաների համար ինչպես նաև ընդհանուր չինարենի իմացության դասընթացներ։ Կենտրոնի նպատակն է լեզվի դասընթացի միջոցով ծանոթնացնել նաև չինական արվեստին ամբողջությամբ։

HSK և HSKK չինարեն լեզվի որակավորման քննությունները հանդիսանում են ՉԺՀ պետական քննություն, որը մշակված է օտարերկրացիների և ազգային փոքրամասնությունների համար, ովքեր ցանկանում են աշխատել Չինաստանում կամ ուսում ստանալ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Այն ուսանողները, ովքեր հանձնել են քննությունը և հավաքել են անցողիկ միավոր, ստանում են համապատասխան հավաստագիր: Այդ հավաստագիրը տրվում է Չինաստանի պետական կոմիտեի կողմից: