Մեր Մասին
Լը Մոնդ կրթական կենտրոն
Լը Մոնդ օտար լեզուների ուսուցման կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել մի միջավայր, որտեղ խորապես կդասավանդվի ֆրանսերեն լեզուն: Ժամանակի ընթացքում կենտրոնը դարձավ կատարյալ հարթակ՝ ուսումնասիրելու նաև անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն և չինարեն:
Կենտրոնում դասընթացներն անց են կացվում լուսավոր և հարմարավետ դասասենյակներում, ուր մշտապես տիրում է ջերմ մթնոլորտ մանկավարժական ձիրք ունեցող և փորձառու մասնագետների շնորհիվ:
Մեր առավելությունը
Լը Մոնդ կրթական կենտրոն
Լը Մոնդը բացառիկ կրթական կենտրոններից մեկն է, որտեղ անցկացվում են հայերեն լեզվի ուսուցում օտար լեզվով, ռուսերենով անգլերեն, ռուսերենով ֆրանսերեն, անգլերենով ֆրանսերեն, ինչպես նաև օնլայն դասընթացներ։
Մեզ մոտ կունենաք հրաշալի հնարավորություն՝ խորացնելու լեզվի իմացության մակարդակը մասնագիտական (տնտեսագիտություն, բանկային գործ, իրավաբանություն, բժշկական) բնագավառներում։