Ֆրանսերեն դասեր կազմակերպությունների և պետական կառույցների համար։

Տարիներ ի վեր Լը Մոնդ կազմակերպում է ընդհանուր և մասնագիտական ֆրանսերենի դասընթացներ Հայաստանի տարբեր կազմակերպությունների և պետական կառույցների  համար:

Մասնավորապես`

  • Կարմիր խաչ
  • Արաբկիր բժշկական կենտրոն
  • Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն
  • Յունիբանկ
  • Արաբկիրի ատամնաբուժական կենտրոն
  • Դավիդյանց լաբորատորիաներ

Լը Մոնդ ընկերությունը առաջարկում է ձեր պահանջներին համապատասխան ծառայություններ` ճկուն ժամացուցակ, դասընթացները ձեր ընկերությունում:

Դասընթացների բովանդակությունը համապատասխանում է «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին:

Անհատական մոտեցում։

Լը Մոնդն առաջարկում է՝

  • ընդհանուր և գործնական ֆրանսերեն
  • մասնագիտական ֆրանսերեն (տնտեսագիտություն
  • իրավաբանություն, դիվանագիտություն, զբոսաշրջություն, բժշկություն)
  • անհատական/ խմբային դասեր` բոլոր մակարդակների համար
  • անհատական ծրագրի մշակում` ելնելով ընկերության պահանջներից

Մեր կենտրոնում Դուք կգտնեք՝

  • ֆրանկոֆոն գրադարան
  • դասեր ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներով, ուսումնական գրքերով և տեսա-լսողական նյութերով
  • հասանելի ինտերնետ և ուսումնական թվայնացված նյութեր,
  • ֆրանսիական մշակույթին վերաբերող միջոցառումներ (հանդիպումներ, քննարկումներ, ֆրանսիական ֆիլմեր և այլն)։