Ընկերությունը առաջարկում է իսպաներեն լեզվի ուսուցում հատուկ մշակված ծրագրով 8-16 տարեկան երեխաների և երիտասարդների համար: Դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ միջին և բարձր իմացություն ունեցողների համար:
Դասերի կազմակերպման համար օգտագործվում են իսպանական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ինչպես նաև խաղեր և երգեր։