Օտար լեզուների իմացությունն այսօր անհրաժեշտություն է և դա կապված է ինչպես աշխատանք գտնելու, այնպես էլ ուսման մեջ ավելի մեծ հաջողությունների հասնելու հետ:

Այսօր ամբողջ աշխարհում կա 300մլն ֆրանսախոս, իսկ Հայաստանը արդեն քանի տարի է Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության անդամ է:

Բացի հայտնի գրողների մայրենին լինելուց, ֆրանսերենը նաև սիրո լեզուն է, ու երևի չկան ավելի գեղեցիկ բառեր, քան je t’aime:

Մեր կրթական կենտրոնը արդեն շուրջ 7 տարի է տալիս է հնարավորություն խորապես ուսումնասիրելու Մոլիերի լեզուն, ինչպես նաև ակտիվորեն տարածում է ֆրանսիական մշակույթը:

Միջազգային ճանաչում ունեցող դասավանդման որակ

Լը Մոնդի դասավանդման մեթոդը և ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակների դասակարգումը համապատասխանում են «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին: Ավելին, ընկերությունը իր ստեղծումից ի վեր ակտիվորեն հետևում է «Ֆրանսերենը որպես օտար լեզու» (FLE) դասավանդման նորարարություններին և կիրառում դրանք իր դասավանդման մեջ, իսկ դասավանդման հաղորդակցական և գործածական մեթոդները (approche communicative et actionelle) հնարավորություն են տալիս բոլոր սովորողներին առաջին իսկ դասից խոսել ֆրանսերեն:

Դասերի կազմակերպման համար օգտագործվում են ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ադապտացված գրքեր և այլն:

Դասընթացի կազմակերպումը

Նկատի ունենալով սովորողների ցանկությունները, զբաղվածությունը, աշխատանքային գրաֆիկը` ընկերությունը օրվա տարբեր ժամերին առաջարկում է ոչ արագացված և արագացված դասընթացներ:

Ֆրանսերեն լեզվի բազային գիտելիքներ ունեցողները անցնում են բանավոր թեստավորում և ընդգրկվում համապատասխան խումբ:

Դասընթացի փուլերն են՝

A1-A2 Utilisateur élémentaire

B1-B2 Utilisateur indépendant

C1-C2 Utilisateur expérimenté