Ներկայումս անգլերեն լեզվի իմացությունը շատ է կարևորվում միջազգային բիզնես ոլորտում: Անկախ նրանից` Դուք սկսնակ եք գործարար աշխարհում, թե լրացուցիչ որակավորում ձեռք բերելու կարիք ունեք, բիզնես անգլերենի դասընթացները կնպաստեն գործնական միջավայրում Ձեր հմտությունների զարգացմանը և կարիերայի վերելքին:

Այս դասընթացը Ձեզ համար է, եթե Դուք ցանկանում եք՝

    • Ընդլայնել Ձեր բիզնես բառապաշարը
    • Կազմել նամակագրություններ և հաշվետվություններ
    • Բարելավել խոսակցական հմտությունները
    • Զարգացնել ելույթ ունենալու հմտությունները բիզնես ասպարեզում
    • Վարել բանակցություններ հաճախորդների հետ
    • Աշխատաշուկայում լինել մրցունակ, իսկ բիզնես աշխարհում՝ հաջողակ

Մեր դասաժամերը շատ ճկուն են և հարմարեցված են մեր ուսանողների օրակարգին: Դասընթացները կարող են կազմակերպվել աշխատավայրում կամ «Լը Մոնդ» կենտրոնում:

Անգլերեն դասընթացի փուլերը

A1 /Beginner, Elementary/

A2 /Pre-Intermediate/

B1 /Intermediate/

B2 /Upper-Intermediate/ 

C1 /Advanced/ 

C2 /Proficient/