
Լը ՄՈՆԴ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Լը Մոնդ կրթական կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին: Այս տարիների ընթացքում կենտրոնը համագործակցել է բազմաթիվ տեղական, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ: Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ, հմուտ և ուժեղ ստեղծագործական թիմ կրթական կենտրոնը նպատակ է ունեցել ոչ միայն օտար լեզու ուսուցանել, այլ փոխանցել բազմակողմանի գիտելիքներ։
Կենտրոնում դասընթացներն անց են կացվում լուսավոր և հարմարավետ դասասենյակներում, ուր մշտապես տիրում է ջերմ մթնոլորտ` մանկավարժական ձիրք ունեցող և փորձառու մասնագետների շնորհիվ:
Կարդալ ավելին